Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ընդդիմության աչքի փուշը, ծպտյալ նիկոլականներն ու իշխանության աչքի գերանը

Ընդդիմության աչքի փուշը, ծպտյալ նիկոլականներն ու իշխանության աչքի գերանը
19.05.2026 | 22:38

Զզվելի է գնահատական չտալով աներևակայելի լկտիությանն ու անսրբություն ոչնչությանը, շարունակել խոհափիլիսոփայական ոճի մեջ միայն հաշվարկներ անելը, ձեռի հետ ընդդիմության աչքի փուշը անընդհատ մարդկանց աչքը մտցնելը: Այդ աչքի փուշն իհարկե կա, և ոչ ոք չի կարող մարդկանց արգելել տեսնել դա, խոսել դրա մասին, բայց իշխանության աչքի գերանը չտեսնելու տալը, ձեռի հետ շատ սիմվոլիկ անդրադարձերը, որոնք սկի մի փուշի չափ ուշադրության էլ չեք արժանացնում, ձեզ «պալիտ» է անում, այ ծպտյալ նիկոլական բանախոսներ: Գիտե՞ք ինչ կասեմ ձեզ, եթե նույնիսկ ենթադրենք, որ իբր թե չեք ուզում, որ Նիկոլը վերարտադրվի, միևնույն է, ձեր կեցվածքն ամոթալի է: Գիտեմ, որ ամոթ չունեք, բայց, այնուամենայնիվ, ամոթ ձեզ: Երանի մի օր գան այնպիսի ժամանակներ, որ մարդիկ, իրենց երեխաներին դաստիարակելիս, մատնացույց անեն ձեզ և ասեն՝ երբեք սրանց չնմանվես, բալիկ ջան: Որոշներս հիմա էլ ենք դա անում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 5610

Մեկնաբանություններ